News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2019թ. հունվարի սկզբին կրճատումներ են սպասվում ՊԵԿ–ի տարածքային հարկային ստորաբաժանումներում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ դեռեւս դեկտեմբերի 23–ին հարկային տեսուչները կրճատումների վերաբերյալ ծանուցումներ են ստացել, սակայն ամանորյա տոներով պայմանավորված գործընթացը  հետաձգվել է մինչեւ հունվարի 8–ը։ NEWS.am–ի լրագրողը ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքներով են աշխատակիցներն ազատվելու, արդյոք հաշվի առնվելո՞ւ է նրանց տարիքը կամ դասային աստիճանը։

Դավիթ Անանյանը նշեց, որ ՊԵԿ–ում կլինեն կառուցվածքային փոփոխություններ,  որոշակի վերադասակարգումներ։ Նրա խոսքով՝ ՊԵԿ ծառայողների հետագա պաշտոնավարման հարցը որոշվելու է կոլեգիալ՝ հաշվի առնելով մի քանի կարեւոր գործոններ։

«Նայելու ենք, թե ինչպիսի գործառույթներ պետք է իրականացնեն վերափոխված կառուցվածքային միավորները։ Կարեւորելու ենք անձանց մասնագիտական ունակությունները, առանձին–առանձին կոլեգիալ գնահատականների հիման վրա որոշվելու է նրանց հետագա պաշտոնավարման հարցը՝ ելնելով տվյալ անձի մասնագիտական պատրաստականությունից, նրա՝ ապագայում  նոր արժեք ստեղծելու ունակությունից, իր փորձը նոր սերնդին փոխանցելու հնարավորությունից»,–ասաց նա՝ նշելով, որ յուրաքանչյուր կադրային հարց որոշվելու է այդ չափանիշների հիման վրա։

«Կոլեգիալ որոշումների արդյունքում կլինեն անձինք, ովքեր ներգրավված կլինեն նոր փոփոխված գործառույթներում, կլինեն անձինք, որոնց համակարգի ներսում այլ աշխատանք կառաջարկվի, կլինեն անձինք, ովքեր  կազատվեն աշխատանքից»,–ասաց նա։

ՊԵԿ նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ հարկային տեսուչների կրճատման հարցում՝ չեն առաջնորդվի միայն նրանց տարիքը հաշվի առնելով։

«Տարիքային  շեմը  որոշիչ չի լինելու աշխատանքից ազատման համար, բայց որպես գործոն գնահատվելու է»,–ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ