News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Շենգավիթ վարչական շրջանում (Չարբախ) վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։ 

Արտաշիսյան 85/14 հասցեում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։

«Beeline-ը մշտապես աշխատում է իր գրասենյակների ցանցի զարգացման ուղղությամբ, եւ հիանալի նորություն ունի Շենգավիթ համայնքի բնակիչների համար։ Այժմ նրանք կարող են իրենց հարցերով դիմել գեղեցիկ եւ վերանորոգված գրասենյակ։ Ուրախ ենք նաեւ, որ մեր սիրելի գործընկերները կաշխատեն ավելի հարմարավետ եւ լավ պայմաններում։ Կարծում եմ, սա հիանալի ամանորյա նվեր կլինի բոլորիս համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը, այն ներառում է 27 գրասենյակ Երեւանում եւ 50 գրասենյակ մարզերում։

Beeline Վաճառքի եւ սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաեւ աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ