News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի տարածքում՝ ճանապարհներին ու մայրաքաղաքում 168 արագաչափ է տեղադրվել։ Այս մասին  NEWS.am–ի թղթակցին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Դրանցից 88-ը տեղադրվել է Երևանի փողոցներում։ Մայրաքաղաքի 143 խաչմերուկ հագեցած է տեսահսկման տեսախցիկներով։

Միաժամանակ, ոստիկանությունում դեռ չեն պատասխանել, թե քանի նոր արագաչափ և տեսախցիկ կդրվի 2019 թվականին։ Իսկ թե երբ է նախատեսվում հանրապետությունում բալային համակարգի ներդրումը, դեռ հստակություն չկա։ Օրինագիծը դեռ քննարկվում է և դրա կիրառման ժամկետների մասին դեռ խոսել պետք չէ, նշել են ոստիկանությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ