News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեմ կարող դատողություններ անել Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջանձնային հարաբերությունների մասին, սակայն որպես քաղաքական գործիչ եւ ԱԺ նախկին փոխխոսնակ կարող եմ դատողություններ անել պաշտոնական հարաբերությունների  եւ դրանց արդյունավետության մասով։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։  

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում հայ–ռուսական հարաբերությունները չեն զարգացել, իսկ քաղաքական երկխոսությունը կառուցվում է հայկական կողմից բացառապես կենացների մակարդակում։

«Տեսնում ենք, որ ՀԱՊԿ–ին առնչվող հարցերում կազմակերպության գործընկերների միջեւ փոխըմբռնում չկա։ ՀԱՊԿ հարցում պայմանավորվածություն չկա, Ղարաբաղի առնչությամբ նույնպես չկա։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Մոսկվա մեկնել։ Ինչո՞ւ է պետական միջոցները ծախսում։ Այն բանի համար, որ ռեկորդակիր դառնա եւ մտնի Մոսկվա հաճախ այցելող պետության ղեկավարիների թոփ եռյակ։ Ցանկանում է առաջինը լինել, հա՞»,–զարմանում է Շարմազանովը՝ հավելելով, որ ոչ մի օգուտ չի տեսել դեկտեմբերի 27-ին Փաշինյնաի՝ Մոսկվա կատարած այցից։

ՀՀԿ մամուլի խոսնակը նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ըստ էության արել է ամեն ինչ, որ Հայաստանը զրկվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ այդ հարցը, ըստ էության, արդեն լուծված է. «Եվ, ընհանրապես, ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի, դաշնակից երկրի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետ չքննարկել ԼՂ համակարտության հարցը»,–նշեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ