News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 20 մլն դոլարի վարկ կտրամադրի ներկայիս վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման եւ ՀԷՑ-ի ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար (ֆոտոռեպորտաժ):

Դեկտեմբերի 28-ին Երեւանում համապատասխան վարկային պայմանագիրը ստորագրեցին ԵԱԶԲ 1 նախագծային բլոկի ղեկավար Վսեւոլոդ Սմակովը եւ ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։  Փաստաթուղթը նախատեսում է վերականգնվող վարկային գծի տրամադրում:

«Այս վարկը ԵԱԶԲ-ի եւ ՀԷՑ-ի համագործակցության առաջին փուլն է: Մյուս տարի մենք պատրաստվում ենք զարգացման այլ ինստիտուտների հետ մասնակցել սինդիկատի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը: Խոսքը ցանցերի արդիականացման ծրագրերի, էլեկտրաէներգիայի ժամանակակից հաշվիչ համակարգերի մասին է, որոնք կրճատում են ցանցերում կորուստները, ինչը վերջնական արդյունքում կարտացոլվի ՀԷՑ-ի եւ երկրի տնտեսության արդյունավետության բարձրացման վրա»,- ասաց Վսեվոլոդ Սմակովը:

ԵԱԶԲ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տրամադրվող վերականգնվող վարկային գծին որպես լրացում Բանկը բանակցություններ է վարում ՀԷՑ-ի եւ այլ միջազգային զարգացման ֆինանսական հաստատությունների հետ (ԵՎԶԲ, ԶԱԲ, ՄՖԿ)՝ 2019-ին երկարաժամկետ վարկային ֆինանսական փաթեթի կազմակերպման համար՝ մինչեւ 2027 թվականը ՀԷՑ-ի ապագա ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով, որն ուղղված է բաշխիչ ցանցերի եւ ընկերության ենթակայանների արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, էլեկտրական հաշվիչների փոխարինմանը եւ տեղադրմանը, էլեկտրաէներգիայի ավտոմատացված կոմերցիոն հաշվարկային համակարգի ներդրմանը, ավտոմատացված կառավարման համակարգի (MIS) եւ կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրմանը:

Ներդրումային ծրագրի ֆինանսավորման գործում բանկի մասնակցությունը կլինի 40 մլն դոլարի չափով։

Վարկը տրամադրվում է մրցակցային, բայց ոչ արտոնությունների պայմանով, սակայն թե ինչ, պայմանագրի կողմերը հրաժարվեցին բացահայտել։

«Մենք ձգտում ենք  վարկառուին այնպիսի պայմաններ տրամադրել, որոնք ծածկում են մեր ծախսերը եւ ռիսկերը եւ հնարավոորություն են տալիս հաճախորդին բարձարցնել իր տնտեսական արդյունավետությունը»,–նշել է ԵԱԶԲ ներկայացուցիչը։

ՀԷՑ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 726 մլն դոլար առանց ԱԱՀ–ի։

«Հիմնականում որոշվել են ֆինանսավորման բոլոր աղբյուրները, սակայն այժմ բանակցություններ են ընթանում ֆինանսավորման գումարի շուրջ վարկատուների կողմից»,– իր հերթին նշեց Կարեն Հարւթյունյանը։  

Հաջորդ տարվա փետրվարից էլեկտրաէներգիայի գները կնվազեն։ Հարցին, թե պայմանագրի կողմերը մտահոգություններ չունեն վարկի վերադարձման մասով, նա նշեց. «Սակագնային քաղաքականության բոլոր նրբերանգներն եւ մարժայի ձեւավորումը միջազգային կառույցների կողմից գնահատվում է որպես կայունության երաշխիք»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ