ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ճիշտ է (շնորհավորել է), ...(նամակում) Նոր տարվա շնորհավորանք էր եւ ամենայն բարիքի մաղթանք», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ Պեսկովը հաղորդել էր, որ Պուտինը եւ Քոչարյանը երկար տարիներ լավ հարաբերություններ ունեն, որոնց վրա «որեւէ ազդեցություն չունեն Հայաստանում կատարվող իրադարձությունները»:
ՀՔԾ-ն հուլիսի 26-ին 2008 թվականի մարտի 1-ի ցույցերը ցրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր ներկայացրել: Նա երկու ամսով կալանավորվել էր:





























