News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորանքները՝ ուղղված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կապված են Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների հետ: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Կարեն Քոչարյանը:

Սակայն, ըստ փորձագետի, այստեղ տարօրինակ բան չկա, քանի որ արդեն մի քանի ամիս առաջ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, ճիշտ է, ծննդյան օրվա առիթով: «Բայց չէ՞ որ դեռ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի դեմ արդեն իսկ գործ էր հարուցվել: Այս անգամ կրկին հայկական կողմին Կրեմլի կողմից Ռոբերտ Քոչարյանի առիթով եւս մեկ ազդանշան է ուղարկվել», - պարզաբանել է Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք նա գտնում է, որ այդ շնորհավորանքներով Մոսկվան, կարծես թե, ազդանշան է տալիս Երեւանին՝ ասելով, որ պատրաստ է զիջումների գնալ Հայաստանի հետ, ասենք, գազի գնի հարցում՝ Հայաստանի նախկին նախագահին ազատելու դիմաց, քաղտեխնոլոգը պատասխանել է, որ դրանք  բոլորը համալիր խնդիրներ են:

«Այս ամենը կապել միայն գազի գնի եւ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, կարծում եմ, անլուրջ կլինի: Այստեղ գործ ունենք նաեւ ՀԱՊԿ–ի, համագործակցութեան գլոբալ հարցերի ու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետ: Եվ այս հարցը համալիր հարցերից ընդամենը մեկն է», - գտնում է Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից կալանքի տակ է: Շնորհավորական ուղերձի մասին հաղորդվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց: Վերջինս, Երեւան վերադառնալով, արդեն հասցրել է հայտարարել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ