News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն Ամանորին ընդառաջ իր հերթական ու ավանդական դարձած անակնկալը մատուցեց եւս մեկ բազմազավակ ընտանիքի:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ եւ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը իր որդու, Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ միասին դեկտեմբերի 27-ին բազմաթիվ անակնկալներով, նվերներով եւ տոնական տրամադրությամբ բազմազավակ ընտանիքին հանձնեցին Չարենցավան քաղաքում երեք սենյականոց բնակարանի բանալիները եւ սեփականության վկայականը:

Երկար տարիներ Չարենցավան քաղաքի հանրակացարանում ծանր պայմաններում բնակվող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի մեծահոգության եւ մարդասիրության:

Ընտանիքի մայրը երեխաներին ցերեկները հատուկ խմբակ չի ուղարկի, որպեսզի տան մյուս բնակիչների համար իրենց տանը տեղ լինի, քանի որ նոր ընդարձակ բնակարանում երեխաների եւ տան մյուս անդամների համար տեղաշարժվելու խնդիր այսուհետ չի լինի:

Արսեն Միքայելյանը պատմեց, որ ընտանիքի ծանր կացության մասին տեղեկացել է www.news.am լրատվական կայքից, եւ որոշել է  «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բնակարան նվիրել նրանց: Եվ այսօր կիսում է բազմազավակ ընտանիքի երջանկությունը, ովքեր իրենց վեց զավակների հետ այսուհետ կապրեն սեփական ընդարձակ եւ հարմարավետ բնակարանում: Ամանորն այս տարի ընտանիքի եւ երեխաների համար իսկական տոն եւ անմոռանալի կդառնա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ:

Հիշեցնենք, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից այլ բազմազավակ հայ ընտանիքներին եւս նվիրվել են բնակարաններ՝ որպես մեծ անակնկալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ