News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունն այսօր հետաձգվեց. այն կշարունակվի 2019թ. հունվարի 9–ին։ Այս մասին քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ դատարանն այսօր չի քննարկել իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը՝ մոռանալով որ նմանատիպ միջնորդություններն ըստ քրեական դատավարություն օրենսգրքի՝ դատարանը պետք է քննի անհապաղ։

 Օրբելյանի խոսքով՝ քննիչն արհեստականորեն ժամանակ էր ձգձգում՝ ասելով, որ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ունի։

«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ  խիստ զբաղված են եւ աշխատանքային ժամից դուրս նիստերի չեն մասնակցում։ Քննիչը խնդրեց՝ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգել գործի քննությունը, ինչը դատարանը բավարարեց։ Ստացվում է, որ սրանից հետո առհասարակ կարելի է  գիշերը կալանքի գործեր չքննել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից  անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել,  ինչը չեն հերքում ո՛չ վարույթն  իրականացնող մարմինը,  ո՛չ  էլ՝ Գլխավոր դատախազությունը:

Երկրորդ նախագահի պաշտպանները համարում են, որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաեւ այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի եւ գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ