News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը Մարտի 1-ի վերաբերյալ քննված գործերից մեկով ժամանակին ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պարզաբանելով, թե ինչու էր Քոչարյանի գործով քննիչը ցանկանում ինքնաբացարկ հայտնել նույն դատավորին։

Պաշտպանը նշեց, որ այդ որոշումը որևէ կապ չունի Քոչարյանի գործի հետ։

«Մենք ծանոթացել ենք այդ որոշմանը և ինքնաբացարկի որևէ հիմք չենք տեսնում, որովհետև Մարտի 1-ի գործով դրվագներից մեկով դատավորն ինքնաբացարկ էր հայտնել՝ հաշվի առնելով մեղադրվող անձի հետ իր և ամուսնու ենթադրյալ անձնական կապը, եւ ասելով, որ ինքը ճանաչում է այդ անձին»,– ասաց նա՝ նշելով, որ քննիչը հենց այդ հիմքով էլ մտադիր էր ինքնաբացարկ հայտնել դատավորին, և դրա համար նրանից ժամանակ է խնդրել։

Օրբելյանի խոսքով՝ սա քննիչի կողմից իրավունքի չարաշահման դասական օրինակ է։

Հարցին, թե ինչու՞ դատական նիստին չէր մասնակցում Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանը նշեց, որ դրա կարիքը չկար։

«Նրա մասնակցության անհրաժեշտությունը չկար, նախ նրա համար, որ եթե դատարանը գրավի միջնորդությունը բավարարեր, դատարանի դահլիճից Քոչարյանն ազատ չէր արձակվի, քանի որ գրավը վճարելուց հետո նոր միայն կարող էր նա ազատվել կալանքից, բացի այդ՝ գրավի միջնորդության հարցի քննությունը շատ տեխնիկական է, այստեղ հիմնավոր կասկածի հարցը չի քննարկվում»,– ասաց նա։

Օրբելյանը նաև հայտնեց, որ այս վերջին շրջանում Քոչարյանի նկատմամբ որևէ նոր քննչական գործողություններ չեն իրականացվել։

Հիշեցնենք, որ Քոչարյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը ներկայացնելու հիմքում Քոչարյանի պաշտպանները դրել են այն, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել։

Երկրորդ նախագահի պաշտպանները համարում են, որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ՝ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաեւ այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի եւ գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է, որով դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ