News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արդեն մի քանի օր է, ինչ գլխավոր ինտրիգն ու լարվածությունը գազի գնի շուրջ է, ինչ գին է սպասվում հունվարի 1-ից։ Փաշինյանը երեկ վերադարձավ Մոսկվայից, եւ հարցը մնաց բաց․ գազի գնի վերաբերյալ դեռեւս որոշում չկա։ Պուտինի հետ Փաշինյանը Ղարաբաղի հարցով քննարկում չի ունեցել, կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ այստեղ եւս նոր բան չկա։ 

Շարմազանովը՝ ոչ մի օգուտ չի տեսել վարչապետի պաշտոնակատարի մոսկովյան այցից։ «ՀԱՊԿ-ում պայմանավորվածություն չկա, Ղարաբաղի հարցով նույնպես չկա։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր նա Մոսկվա մեկնել։ Ինչո՞ւ է պետական միջոցները ծախսում։ Այն բանի համար, որ ռեկորդակիր դառնա եւ մտնի Մոսկվա հաճախ այցելող պետության ղեկավարիների թոփ եռյա՞կ»,- ասել է նա։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Փաշինյանի այցը մեկնաբանել է՝ հիշելով Խրիմյան Հայրիկի շերեփի պատմությունը։ Ըստ նրա՝  երկաթյա շերեփի հիմքը քաղաքական միտքն է, որը երեկ՝ կրեմլյան հանդիպման ժամանակ, բացակայում էր: Դանիելյանը գրել է՝ Փաշինյանը «ոչ թե թշնամիներից դաշնակից, այլ ճիշտ հակառակը՝ դաշնակիցներից թշնամի սարքելու գործում մեծ տաղանդ ունի»: 

Ասյսօր դատարանը քննում էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցը, որը սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված հետաձգվեց. կշարունակվի հաջորդ տարի՝ հունվարի 9-ին ։ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը ասաց՝ քննիչն արհեստականորեն ժամանակ է ձգձգել, հայտարարել, թե դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ունի։ 

Նախքան տոները եւ հենց այս օրը, երբ դատարանը պետք է որոշեր Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան առիթով, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն եւ տոկություն է մաղթել ։ Ընդ որում՝ այս լուրը նախ հրապարակել է երկրոդ նախագահի գրասենյակը, ապա հաստատել Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը․ «Ճիշտ է՝ Նոր տարվա շնորհավորանք էր եւ ամենայն բարիքի մաղթանք»,- ասել է նա ։

Վերին Լարսում արդեն 14 կմ–անոց հերթ է ձգվում. մոտ 8 հազար հայ չի կարողանում հատել անցակետը։ NEWS.am–ին ահազանգած Էլիզա Բաղդասարյանը պատմեց, որ երեկվանից տեղումները դադարել են, բայց որեւէ աշխատանք չի արվում ճանապարհը բացելու ուղղությամբ։ Ուտելիքն արդեն վերջանում է, վառելիքը նույնպես, իսկ իրենց ոչ ոք հստակ չի ասում, թե երբ ճանապարհը կբացվի։ Նա ասաց, որ երկու օր է արդեն սպասում են, զանգել են Մեր ԱԳՆ, Վրաստանում Հայաստանի դեսպանին, բայց անօգուտ, ոչ մեկ չի արձագանքում։ Վրացական կողմն էլ հատուկջոկատայինների է կանգնեցրել։ Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար, եւ այդ արգելքը բացատրվում է ձնահոսքի վտանգով։

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 483 դրամ, եվրոն ավելի քան 2 դրամով թանկացել է՝ 553 դրամ է, բրիտանական ֆունտը 611 դրամ է, ռուսական ռուբլին՝ 6 ու 97:

Դեկտեմբերի 31-ին եւ Ամանորի առաջին օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւ տեղումներ չեն կանխատեսվում։ Դեկտեմբերի 31-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -5-7, ցերեկը՝ 0-2, իսկ հունվարի 1-ին՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0-2: 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ