News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Գալաքսի» ընկերությունների խմբում 2018 թվականը նշանավորվել է որպես նոր նախագծերի իրականացման, թիմերի ընդլայնման և սոցիալական պատասխանատվության ծրագրերի կյանքի կոչման տարի։ 1999թ.-ից գործող ընկերությունների խումբը ամփոփել է 2018թ. արդյունքները դրական ցուցանիշով՝ որպես պատասխանատու բիզնես Հայաստանի Հանրապետությանը փոխանցելով ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 27 միլիոն դոլար) հարկային վճարումների տեսքով։

«Երկրի շարժիչ ուժը առողջ գործարար միջավայրն է, ու մեզ համար առանցքային նշանակություն ունի պրոֆեսիոնալիզմն ու բարձր որակական պատրաստվածությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ ներկայացված ենք։ Մեզ համար հավասարապես կարևոր է նաև սոցիալական պատասխանատվությունը մեր մասնագիտական համայնքի ու երկրի առջև, ոլորտային ինովացիաների ու սոցիալական ծրագրերի միջոցով մարդկանց կյանքի որակի բարելավումը։ Շնորհակալ եմ մեր թիմակիցներին, մեր տեղական ու միջազգային գործընկերներին, մեր երկրին ու հանրությանը «Գալաքսի» ընկերությունների խմբի այս տարվա ծրագրերում առանցքային մասնակցության համար»,-նշել է «Գալաքսի կոնցեռնի» գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» խումբը միավորում է 15 ընկերություններ՝ ավելի քան 3000 աշխատակիցներով։2018թ. դեկտեմբերի տվյալներով ընկերությունների խմբում միջին ամսական աշխատավարձը 315,000 ՀՀ դրամ է, իսկ որոշում կայացնող պաշտոններում կանայք կազմում են 42%-ը, ինչ բացառիկ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական ու ամերիկյան խոշոր կորպորացիաների համար։ «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանում ներկայացված է ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտներում։

 «Այս տարի Ucom-ը հայտարարել էր թվային փոխակերպման մասին. մենք այլևս սովորական հեռահաղորդակցության օպերատոր չենք, այլ թվային ծառայություններ ստեղծող ու մատուցող ընկերություն։ Այդ առումով, 2018-ին հանդես ենք եկել մի շարք նորարարական առաջարկներով, որոնք հիմք են հանդիսանում Ucom-ի SaaS ծրագիրը որպես ծառայություն մատուցելու ուղղության համար։ Շարունակել ենք աջակցել Արմաթ լաբորատորիաների միջոցով ինժեներական մտքի զարգացմանը նպաստող կարևորագույն նախագծերին և մրցույթներին։ Արդյունքում Հայաստանը ներկայացնող պատանի ինժեներները հնարավորություն ստացան մրցելու Մեխիկոյում 180 երկրներից ժամանած թիմերի հետ», - նշել է «Գալաքսի» խմբում հանդես եկող «Յուքոմ» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Կարծում եմ, որ 2018 թվականը իսկապես հաջողված և արդյունավետ տարի էր, քանի որ մենք ունեցանք մեր ամենակարևոր նվաճումներից մեկը.  IUNetworks-ը դուրս եկավ միջազգային հարթակ: Ի պատիվ հայկական ՏՏ ոլորտի՝ մեր ընկերության առաջարկած նորարարական լուծումները հաղթող ճանաչվեցին Տաջիկիստանի և Ղրղզստանի պետական ծառայությունների էլեկտրոնային կառավարման անցումն ապահովող ծրագրի միջազգային մրցույթներում, ինչի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր թիմին հսկայական և նվիրական աշխատանքի համար»,-ասել է «Գալաքսի» խմբում հանդես եկող «ԱյՅու Նեթվորքս» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

«2018 թվականը իհարկե լի էր մարտահրավերներով և դժվարություններով, սակայն Yerevan mall-ը կարողացավ պահպանել իր որդեգրած ուղին՝ դառնալ քաղաքացիների սիրելի ժամանցային վայրերից մեկը՝ ապահովելով բարձրակարգ և էքսկլյուզիվ ծառայություններ։ Անցնող տարվա ընթացքում Yerevan mall-ը գործարկեց նաև իր նոր առևտրաժամանցային հատվածը՝  Yerevan Gallery-ն, որը տարբերվում է իր ինքնատիպ ճարտարապետությամբ և դիզայնով»,-նշել է «Գալաքսի» խմբում հանդես եկող «Երևան մոլ» առևտրի և ժամանցի համալիրի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, ի դեմս կառավարման խորհրդի անդամների և խմբի կազմում հանդես եկող ընկերությունների, 2018-ին ևս իրականացրել է սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ շարունակելով զինել ՀՀ և պաշտպանության բանակի շփման գիծը պաշտպանական համակարգերով, աջակցելով ինժեներական, ծրագրավորման և ռոբոտաշինական կրթական ծրագրերին, առանցքային մասնակցություն ցուցաբերելով ստեղծարար ու մշակութային մեկ տասնյակ ծրագրերի իրականացմանը։

«Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհուրդը՝ Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի նախագահությամբ, 2019-ի համար հայտարարում է խոշորագույն ու հանրային նշանակության ծրագրի մեկնարկի մասին, որի մանրամասները հանրային քննարկման կներկայացվի շուտով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ