2011 թ. ԱՊՀ շրջանակներում կստեղծվի ազատ տնտեսական գոտի։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 22-ին լրագրողներին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների մեծ մասի հետ այսօր էլ գործում է ազատ առեւտրի ռեժիմը, սակայն այդ հարցերը կարգավորվում են երկկողմանի համաձայնագրերով։ «Մոսկվայում ընթանում են բանակցություններ՝ բազմակողմ ազատ առեւտրային ռեժիմ ձեւավորելու համար, որին կմիանան ԱՊՀ բոլոր երկրները»,- ասաց Տ. Դավթյանը եւ հույս հայտնեց, որ բանակցությունները մինչեւ տարեվերջ կավարտվեն։





























