News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգիան երեքշաբթի օրվանից անցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի նոր կարգավիճակով իր մանդատի կատարմանը՝ տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին։

Թագավորության ԱԳՆ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում Բելգիան պետք է լինի «խաղախության եւ անվտանգության միջազգային հարցերի պատասխանների որոնման մեջ Անվտանգության խորհրդի եւ մյուս շահագրգրռ կողմերի կառուցողական, հուսալի եւ բաց գործընկերը»։

Բելգիայի, որպես ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի կարգախոսն է՝ «Հասնել փոխզիջման, գործել հանուն խաղաղության»։ Երկրի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի խոսքերով՝ բացի Խորհրդի առջեւ կանգնած կոնկրետ խնդիրներից, Բրյուսելը հատուկ ուշադրություն կդարձնի զինված հակամարտությունների կանխմանը, այդպիսի հակամարտություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանմանը եւ ՄԱԿ խաղաղարար առաքելությունների արդյունավետ կառավարմանը։

2020թ․ փետրվարին Բելգիան կնախագահի ՄԱԿ ԱԽ-ում, որի ոչ մշտական անդամն է նա եղել 2007-2008թթ․՝ ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Նոր ոչ մշտական անդամների թվում են նաեւ Գերմանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ինդոնեզիան եւ Հարավային Աֆրիկան։ Այս երկրները պետք է աշխատեն ԱԽ հինգ մշտական անդամների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, եւ Մեծ Բրիտանիայի հետ, որոնք վետոյի իրավունք ունեն։

ՄԱԿ ԱԽ-ն մշտական գործող մարմին է, որի վրա, համաձայն ՄԱԿ կանոնադրության 24-րդ հոդվածի, դրված է միջազգային խաղաղության եւ անվտանգության աջակցության գլխավոր պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ