News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու դիմաց Հայաստանին որեւէ բան չի առաջարկվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նա նշեց. «Հայ-ռուսական հարաբերությունները ամենաբարձր մակարդակում կարծեք թե փոխըմբռնում ունեն, համենայնդեպս երկու երկրների ղեկավարները խոսում են փոխըմբռնման ու լիարժեք վստահության, ռազմավարական հարաբերությունների մասին։ Բայց երբ ամենաբարձր մակարդակից մի փոքր իջնում ենք, տեսնում ենք, որ որոշակի չհասկացվածություն ամենատարբեր գերատեսչությունների միջեւ։ Կա որոշակի լարվածություն, կան կոշտ հայտարարություններ, մամուլի հրապարակումներ Ռուսաստանի այս կամ այն գերատեսչության մոտեցումների վերաբերյալ, որոնք վերաբերում են իրենց հայ գործընկերների հետ հարաբերություններին։

Կարծում եմ, որ մեծ հաշվով հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց բնական է, որ եթե հարաբերությունները ռազմավարական են, այդպիսին պետք է լինեն բոլոր ուղղություններով, այդ թվում երկրորդ, երրորդ ու չորրորդ մակարդակներում նույնպես պետք է կարողանանք արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ։ Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են»։,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զիջելու դիմաց ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը որպես փոխհատուցում, ի՞նչը կարող է համարժեք լինել այդ պաշտոնի կորստին, քաղաքագետն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ որեւէ համարժեք բան մեզ չի կարող առաջարկվել, նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող են մեզ առաջարկել ռուսական կամ բելառուսական կողմերը, որ դա համարժեք լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, որովհետեւ ՀԱՊԿ-ը կարեւոր ռազմական կառույց է, որում ներգրավված են հարեւան երկրներ։ Կամ ինչո՞ւ է պետք է Հայաստանին ինչ-որ բան առաջարկեն, որովհետեւ ընկալում կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մենք կորցրել ենք մեր իսկ մեղքով, մեր իսկ քայլերի հաջորդականության պատճառով։ Եթե իրենք համարեին, որ մենք սխալ չենք գործել, բայց կորցրել ենք այդ պաշտոնը, որովհետեւ անարդար ինչ-որ բան է տեղի ունեցել, այդ դեպքում միգուցե փոխհատուցման ինչ-որ մեխանիզմներ կլինեին եւ Հայաստանին գուցե ինչ-որ բան առաջարկվեր։ Բայց քանի որ Հայաստանն իր քայլերի հաջորդականության պատճառով է կորցնեւմ այդ պաշտոնը, ապա կարծում եմ, դրա դիմաց Հայաստանին որեւէ բան չի առաջարկվելու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ