News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

7 ամիսն այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, որ հնարավոր լինի ամբողջական գնահատական տալ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը, բայց, իհարկե, այս ընթացքում կատարվել են որոշակի քայլեր, եղել են որոշակի ձեռքբերումներ, նաեւ բացթողումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Եթե խոսենք ձեռքբերումների մասին, ապա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպումը կարեւոր էր, հատկապես, որ սա նախկին ու ներկա իշխանությունների համատեղ միակ հաջողված պրոյեկտն էր, որն իրականացվեց։ Հայաստանն այդ օրերին գտնվում էր միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում։

Կարեւոր էր Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Այդ ելույթում Հայաստանի կողմից Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ նոր մոտեցում ներկայացվեց։

Բացթողումներից գլխավորը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն էր, որ մեր մի փոքր չհաշվարկված քայլերի կամ քայլերի սխալ հաջորդականության  արդյունքում մենք հայտնվեցինք այնպիսի մի իրավիճակում, որը բարդացրել է մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի առնվազն երկու գործընկեր երկրների հետ։ Եթե Հայաստանը ցանկանում էր ի սկզբանե առաջադրանք առաջադրել Յուրի Խաչատուրովին, նախ պետք է նրան հետ կանչեր, հետո նոր մեղադրանք առաջադրեր։ Այդ դեպքում հնարավոր կլիներ խուսափել լարված իրավիճակից, որը դեռ կա ու դեռ չի հանգուցալուծվել։ Հայաստանը, կարծում եմ՝ արդեն կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

«Արցախի բանակցային գործընթացն ընթանում է, եւ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ բանակցային գործընթացը շարունակվի այն ձեւաչափով, որը կար մինչ այժմ՝ Մինսկի խմբի ձեւաչափը։

Կարեւոր էր նաեւ վարչապետի այցը Վրաստան, նաեւ  Նյու Յորքում Իրանի նախագահի հետ հանդիպումը։

Կառանձնացնեմ նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ուղղությունը, որի ուղղությամբ դեռեւս որեւէ բան տեղի չի ունեցել, բացի նրանից, որ մենք ԱՄՆ-ում նոր դեսպան ենք նշանակել եւ ԱՄՆ-ն էլ նոր դեսպան է նշանակել Հայաստանում։ Դեռեւս  բարձր մակարդակի հանդիպումներ ու շփումներ չկան։  հուսանք 2-3 ամսից տեղաշարժ կլինի այս ուղղությամբ»,-ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է 2019-ին սպասվող մարտահրավերներին, նա նշեց, որ 219-ին մեզ համար ամենակարեւոր ուղղությունը պետք է լինի Արցախի հիմնախնդիրը, որովհետեւ դա մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ մարտահրավերն է. «Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ սպառնալիքն է։ Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք պետք է տարվի եւ այն պետք է տարվի հետեւողականորեն, համակարգված՝ չփոխելով այն ձեւաչափը, որ այսօր կա։ Սրանից էլ հենց բխելու են մնացած բոլոր մարտահրավերները»։

Հաջորդ կարեւոր ուղղությունը Հայաստանի համար արտաքին ներդրումների ներգրավումն է, որի ուղղությամբ իշխանությունները պետք է աշխատեն. «Ակտիվ տնտեսական հարաբերություններ պետք է զարգացնենք այնպիսի երկրների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է, որովհետեւ հաշվի առնելով ներուժը, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա։ Հայաստանը 17-րդ երկիրն է ԱՄՆ-ի հետ առեւտրաշրջանառության մասով։

Հայաստանը պետք է չեզոքացնի նաեւ այն վտանգները, որոնք կարող են գալ այնպիսի երկրներից, որոնք  Հայաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված չեն։ Հնականաբար, դրանք Ադրբեջանն ու Թուրքիան են, նաեւ այն երկրները, որոնք հրաժարվում են ճանաչել Հայաստանը՝ Պակիստանն ու Սաուդյան Արաբիան։

Սիրիայում մեր ներգրավվածությունը կարող է որոշակի բարդություններ առաջացնել, որ եւս մարտահրավեր եմ համարում»,-ընդգծեց Սուրեն Սարգսյանն ու հավելեց. «Որքան բարդ եղավ 2018 թվականը, նույնքան բարդ է լինելու նաեւ 2019 թվականը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ