News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մադրիդյան սկզբունքները հենվում են երեք սկզբունքների վրա, եւ այդ սկզբունքների վրա հիմնվում է բանակցային գործընթացը. Իսկ յդ երեք սկզբունքների մեջ մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի մեկ հարց՝ ստատուս եւ անվտանգություն։ Այս մասին Հանրային հեռուստատեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի լուծման խնդրին։

«Մենք կարողացանք շատ արագ աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, կարողացանք առաջին հանդիպումը կազմակերպել հուլիսի Բրյուսելում, երկրորդը՝ Նյու Յորքում, սեպտեմբերին, երրորդ հանդիպումը Միլանում։ Այդ ընթացքում մենք կարողացել ենք արտահայտել այն տեսլականը, որով գտնվում ենք այդ գործընթացի մեջ, լսել հակառակ կողմին, լսել համանախագահողներին։ Մենք կարողացանք խստորեն ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների, որոնք անվանել ենք խաղաղությանը նպաստող միջավայր։

Մենք կարեւորություն ենք տվել հարցերին, որոնք վերաբերում են, ասենք, հռետորաբանությանը։ Կարելի է ցույց տալ հայրենասիրական պոռթկում եւ ասել ամեն ինչ, եւ կարելի է ավելի պատասխանատու լինել։ Եթե մենք ասում ենք այն, ինչ ասում ենք առանց խիստ արտահայտված էմոցիաների, դա չի նշանակում, որ մեր մտադրությունները այդքան հստակ չեն։ Դրանք շատ հստակ են, ինչ վերաբերում է ստատուսին ու անվտանգությանը»,-հայտարարեց նա։

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ նշելով. «Ամբողջ հայությանը թշնամի դարձնել եւ ենթադրել, որ նման մթնոլորտում դու կարող ես համոզիչ լինել, որ դու լուրջ ես վերաբերվում բանակցային գործընթացին... Շատ էական է ռիսկերի նվազեցումը էսկալացիայի առումով։ Մեզ համար շատ մտահոգիչ էր այն, ինչ տեղի էր ունենում Նախիջեւանում։ Շատ խիստ ձեւով մենք անդրադառնում էինք դրան։ Աշխատում էինք համանախագահների հետ, հարցը բարձրացնում էինք նաեւ ՀԱՊԿ-ում՝ տեղեկացնելով մյուս գործընկերներին, որ նման զարգացումներ կան եւ դա շարունակվելու է»։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ստատուսն ու անվտանգությունը այն կետերն են, որից ցած մենք չենք իջնի բանակցություններում, նա արձագանքեց. «Միանշանակ։ Մենք առաջին հերթին նկատի ունենք անվտանգության հարցը, որովհետեւ հարցը մեզ համար հարցը շատ կոնկրետ է։ Երբ քայլում ես Ստեփանակերտում, դու դա զգում ես, որովհետեւ խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Ղարաբաղի էկզիստենցիալ անվտանգությունը մեր գերակա հարցն է։ Իսկ դրանից բխում է ստատուսը։ Ստատուսը երաշխիք է, որ անդրադառնում է անվտանգությանը։

Ստատուս նշանակում է, որ Արցախի ժողովուրդը տերն է իր կարգավիճակի, որն արտահայտում է համապատասխան ձեւով, որը կոչում ենք ռեֆերենդում, թե ինչպես։ Թե ինչպես է դա արվելու, ինչպես է համադրվում ընդհանուր փաթեթի մեջ, դա ամենաբարդ խնդիրն է, որ վերաբերվում է բանակցային գործընթացին։ Չի կարող լինել իրավիճակ, չի կարող լինել որեւէ մարդ Հայաստանում, Ղարաբաղում կամ որեւէ տեղ, որ եթե չենք ապահովում այնպիսի համադրություն, որտեղ մենք զարգացնում ենք բավարար, հստակ երաշխավորում, որ մեր գծերը, մեր հիմնական դիրքորոշումները չեն խախտված, որ մենք կարող ենք դա տեսնել որպես բավարար հստակ երաշխիք, չի կարող լինել պայմանավորվածություն, որը մեզ համար համոզիչ չլինի։ Շատ կարեւոր է նաեւ, որ կա Հայաստանի հասարակությունը եւ Արցախի հասարակություն»։

Ինչ վերաբերում է փոխզիջումների համատեքստում տարածքներ զիջելու պատրաստակամությանը, Մնացականյանն ասաց. «Ես չեմ անդրադառնալու որեւէ նման հարցի։ Խոսում են զիջումների մասին. զիջումների՞, թե՞ փոխզիջումների։ Մեզ հետ զիջումների մասին խոսողները մյուս կողմի հետ խոսում են զիջումների մասին, թե չեն խոսում։ Ես երբեք չեմ անդրադառնա այդ հարցին, քանի դեռ վստահ չեմ, որ ունենք մի իրավիճակ, երբ հնարավոր է ամբողջության մեջ տեսնել պատկերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ