News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնեւի պայմանավորվածությունների մասով ոչինչ չի փոխվել։ Այս մասին Հանրային հեռուստատեսության ««Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

Դիտարկմանը, որ նախկին իշխանությունները մեղադրում են, որ նոր իշխանությունը Արցախի հարցում օրակարգից հանել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնեւի պայմանավորվածությունները, ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասաց. «Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնեւի պայմանավորվածությունների մասով ոչինչ չի փոխվել։ Մենք դա օրակարգից չենք հանել։ Դա վերաբերվում է ռիսկերի նվազեցմանը։ Հարցը մեզ համար փաթեթը չէ, հարցը մեզ համար փաթեթի ներսի բովանդակությունն է, որն իր ամբողջության մեջ ներառում է ռիսկերի նվազեցման գործառույթ»։

Նրա խոսով, չափազանց կարեւոր փուլ էր Դուշանբեում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ չնախատեսված հանդիպումը իր արդյունքով. «Այն ծառայեց ռիսկերի նվազեցմանը։ Դրա արդյունքում խախտումները նվազել են։ Դա մեզ բավարարում է, բայց մյուս կողմից մենք այնքան միամիտ չենք։ Էսկալացիայի նոր փուլը չափազանց վատ ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա։

Սանկտ Պետերբուրգը օրակարգից չի հանվել, բայց մեզ համար կարեւորը ռիսկերի նվազեցման փաթեթի ամբողջությունն է, որ որտեղ հնարավոր է ինչին հասնել՝ հասնենք։ Մենք դրանից հրաժարվել ենք, որովհետեւ... Մենք Սանկտ Պետերբուրգը, Վիեննան, որ ասում էինք, այդ բառերն օգտագործում էինք, բայց դրան զուգահեռ ունեինք շարունակական էսկալացիա։ Իսկ հիմա մենք ամբողջ փաթեթի մեջ ունենք կոնկրետ արդյունք։ Մենք ունենք նաեւ այն գաղափարախոսությունը, որը ձեւավորված է  Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններում, որը նրանք հրաժարվեցին, չեն անում, բոյկոտում են։ Հիմա մենք ինչո՞ւ պետք է հրաժարվենք այդ պարամետրերից»,-ընդգծեց Մնացականյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ