News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժողովրդի շրջանում տարածված կարծիքն այն մասին, որ խոզերը կեղտոտ են, սխալ է: Խոզերը ցեխի օգնությամբ պաշտպանվում են: Քանի որ վարազներն ընկալունակ են ջերմաստիճանի լուրջ փոփոխությունների նկատմամբ, ցեխի մեջ շատ են թավալվում, ինչը նրանց ոչ միայն պաշտպանում է միջատներից ու այրվածքներից, այլեւ օգնում է պահպանել մարմնի արդյունավետ ջերմությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը:

Մարինե Առաքելյանը նշեց, որ վայրի խոզերը կամ վարազները Հայաստանի բոլոր մարզերի համար սովորական տեսակ են եղել, բայց 2007 թվականից սկսած խոզի ժանտախտի բռնկումից հետո կենդանիների գլխաքանակը կտրուկ կրճատվել է: Վարազները փաստացի ամեն տեղ էին բնակվում՝ բացառությամբ բարձրլեռնային շրջանները եւ Արարատյան դաշտավայրը: Բայց ունեն նաեւ նախապատվություններ՝ անտառները եւ այն վայրերը, որտեղ ջուր կա:

Հայաստանում բնակվում է Sus scrofa-ն՝ վարազ կամ վայրի խոզ, որը խոզակերպների ենթաշարքից, խոզերի ընտանիքից վարազների կարգի երկսմբակավոր կաթնասուն է:

Վարազներն ամենակեր են, այդ իմաստով մարդուն են նման: Տարեկան մեկ անգամ են ձագ ունենում՝ 4-6 գոճի, իսկ երբեմն նաեւ 12, ձագերի թվաքանակը կարող է կտրուկ տարբերվել 2-3 անգամ: Վարազները սեռական հասունացման են հասնում մոտ 1,5 տարեկանում, մեծահասակ են համարվում 5-6 տարեկանում: Վարազները բազմակին են: Սա սոցիալական կենդանի է, որը նախիրը կազմում է մայրիշխանության կարգով:

«Կենդանու կյանքի տեւողությունը կարող է հասնել բնության մեջ 14 տարվա եւ 20 տարվա անազատության մեջ:

Վարազների համար առավել լուրջ վտանգ են ներկայացնում հիվանդությունների բռնկումները: Հայաստանում վերջին 2 տարիներին վարազի որսն արգելված է պոպուլյացիայի կրճատման պատճառով»,- նշեց Մարինե Առաքելյանը:

Վարազի մարմնի երկարությունը հասնում է մինչեւ 175 սմ-ի, բարձրությունը մինչեւ վիզը՝ մինչեւ 1 մետրի: Մեծահասակ վարազի քաշը 100 կգ-ից անցնում է, չնայած կարող է հասնել 150-200 կգ-ի: «Ուշագրավ է, որ վարազի տեսողությունը թույլ է զարգացած. նա գույները չի տարբերակում եւ չի կարող տեսնել իրենց 15 մետր հեռավորությամբ կանգնած մարդուն: Փոխարենը՝ շատ լավ են զարգացած հոտառությունը, համը եւ լսողությունը»,- հավելեց Մարինե Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ