News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարագանդայի ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածյալի նկատմաբ հանարապետական հետախուզում է հայտարարված Իսկ երեք կալանավորների նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը, հաղորդում է NUR.KZ-ը:

Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտում հրապարակվել են կասկածյալների լուսանկարները եւ անձնական տվյալները:

 «Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելին, Մալխասյան Սոխակ Սամվելին եւ Նադիրբեկով Քաիր Խամիտովիչը: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նաեւ Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է  հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում:

Հետախուզվող տղամարդը 1997թ․-ի ծնված է։ Ոստիկանությունը խնդրում է նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին զանգահարել 102 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ մի քանի տղաների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Ամանորի տոնին՝ ռեստորանում: Փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Կարագանդայի  23-ամյա բնակիչը մահացել է դանակից ստացած վերքերից:

Այս կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական միջադեպի առիթով: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:

Մենք վստահ ենք, որ հետաքննությունը պարզելու է միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն եւ կպատժվեն օրենքի համաձայն:

Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա եւ չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հակամարտության երանգ», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ