ԱՄՆ վարչակազմը զբղավում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպման վայրի փնտրտուքներով: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ապագա գագաթաժողովի համար հարմար վայրի որոնումները սկսվել են Թրամփի այն հայտարարությունից, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումն «այնքան էլ հեռավոր ապագայում» չի լինի:
Նշվում է, որ Վաշինգթոնն այս հարցով չի խորհրդակցում Հարավայհին Կորեայի հետ, ով հասկացրել է, որ իր համար նախընտրելի է, որ գագաթաժողովն ասիական երկրում անցկացվի: ԿԺԴՀ-ում էլ կարծում են, որ երկու ղեկավարների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա Փհենյանում, գրում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի եւ Ընի հանդիպման հնարավոր վայր են նշվում Վիետնամը, Ինդոնեզիան, Մոնղոլիան, Հավայի նահանգը, ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի միջեւ ապառազմականացված գոտին, գրում է ՏԱՍՍ-ը: Ցանկից հանվել է Շվեյցարիան, որին Հյուսիսային Կորեային առաջարկել է Սպիտակ տունը:
Կողմերին չի հաջողվել պակմանավորվել, թե ինչպես այդտեղ պետք է հասնի Կիմ Չեն Ընը: Սինգապուրը, որտեղ անցկացվել է առաջին հանդիպումը, այս անգամ դեռ չի քննարկվում:
CNN-ն ընդգծում է, որ գագաթաժողովի ծրագրումը գտնվում է նախնական փուլում եւ կարող է դեռ մի քանի ամիս տեւել: