News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը 2019 թվականը կսկսեն ԱՄՆ նոր դեսպանների՝ Լին Թրեյսիի եւ Իրլի Լիտցենբերգերի հետ, որոնց թեկնածությունը հաստատվել է Սենատում քվեարկության արդյունքում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, քվեարկությունը տեղի է ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության եւ Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիայի հարցերը քննարկելուց հետո:

Այս առնչությամբ, Ամերիկայի Հայ Դատի հանձնաժմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է. «Քաղաքական խաղաղ իշխանափոխությամբ եւ ժողովրդավարության զարգացման պայմաններով հատկանշված մեկ տարի հետո, Հայ Դատի հանձնախումբը պատրաստ է համագործակցելու դեսպան Թրէյսիի հետ՝ առավել որակյալ մակարդակի բարձրացնելու հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները։ Հայ դատի հանձնախումբն անհամբերությամբ սպասում է նոր տարում դեսպան Թրեյսիի հետ աշխատելուն՝ բարելավելու համար ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերությունները»։

Նա նաեւ հույս է հայտնել, որ «Բաքվում ԱՄՆ դեսպանը մարտահրավեր կնետի Ալիեւի հակահայկական բռնությանը եւ բացեիբաց կհակադարձի ռեժիմի՝ գնալով վատթարացող ճնշումներին ներքին այլախոհության նկատմամբ»:

Նշեն, որ Լին Թրեյսիի թեկնածության հաստատումը հետեւել է սենատորներ Բոբ Մենենդեսի եւ Էդ Մարքիի կողմից Սենատում անցկացված լսումներին, որոնց ժամանակ դեսպանի թեկնածուին հարցեր են ուղղվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության արդար ճանաչմանը խոչընդոտելու հարցում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:

Սենատորների հարցադրումներին պատասխանելիս Թրեյսին խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ նշելով, որ «Թրամփի վարչակազմն ու ինքն անձամբ ճանաչում են Օսմանյան կայսրության փլուզման տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանություններն ու տեղահանությունները, որոնք 1,5 մլն մարդու կյանք են խլել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների Սենատը հունվարի 2-ին հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

«Փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:

Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին, միաժամանակ նկատել, որ Հայաստանը դեռ պետք է մեծ աշխատանք կատարի՝ ձեռքբերումներն ամրագրելու համար:

Սենատը հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ