News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամանորյա յուրաքանչյուր սեզոն ավարտվում է ձմեռային տոնի գլխավոր խորհրդանիշի՝ տոնածառի հետ տխուր բաժանմամբ: Եվ եթե «ամանորյա  գեղեցկուհին» արհեստական է, ապա այն պահպանվում է հաջորդ Ամանորի համար: Իսկ ահա կենդանի տոնածառերը ամանորյա եւ Ծննդյան տոներից հետո մեծ մասամբ թափված են տեղական աղբավայրերում՝ իրենց տխուր տեսքով փչացնելով տեղի շրջակայքը, փոխանցում է RG-ն: 

Հունաստանի իշխանությունները որոշել են վերջ տալ ծառերի նման ոչ ռացիոնալ օգտագործմանը եւ եկող տարում առաջին անգամ գործարկել են «Աղբավայրերում տոնածառեր չկան» ծրագիրը: Աթենքի լրատվական գործակալությունը հայտնել է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Հունաստանի շրջակա միջավայրի նախարարությանը եւ մեկնարկել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Սալոնիկում: Ծրագրի էությունն է տեղական իշխանությունների կողմից քաղաքացիներին պարտադիր իրազեկելը ծառայությունն ավարտած տոնածառերի կենտրոնացված հավաքավայրերի մասին:

Այս կերպ հավաքված ծառերը հունվարի 10-ից փետրվարի վերջը պետք է մանրացվեն պրեֆեկտուրաների կենցաղային թափոնների մշակման կազմակերպությունների եւ մասնավոր ձեռներեցների ուժերով: Այնուհետեւ ստացված սղոցանյութը կմշակվի մասնագիտացված ձեռնարկություններում՝ ստանալով տարբեր երկրորդական արտադրանք:

Հետաքրքիր է, որ այս արշավն ուղղված է ոչ միայն Հունաստանում բնապահպանական իրավիճակի բարելավմանը եւ երկրի անտառֆոնդի վերականգնմանը, այլեւ կոչված է կարիքավորների հասցեական սոցիալական աջակցությանը՝ վերամշակված եւ «երկրորդ կյանք» ստացած ծառերից ստացված շահույթի մի մասը նախատեսվում է բաշխել հենց քաղաքացիների այս խմբերի շարքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ