News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական Huawei ընկերությունը երկու աշխատակցի պատժել է միջադեպի համար, երբ ընկերության Twitter-յան էջում ամանորյա շնորհավորանքը հրապարակվել է iPhone-ի միջոցով: Այս մասին նշված է ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթում, որի սքրինշոթը տարածվել է չինական լրատվամիջոցներում եւ համացանցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի 3-ով թվագրված փաստաթղթում նշվում է, որ միջադեպը, որի ժամանակ Huawei-ի պաշտոնական էջում հայտնվել է «Twitter for iPhone» գրառումը, զգալիորեն անդրադարձել է Huawei ապրանքանիշի վարկանիշի վրա:

Այս ամենի մեղավորը VPN-ի հետ կապված խնդիրներն էին, որը Չինաստանում անհրաժեշտ է Twitter-ի, Google-ի, Facebook-ի եւ մի շարք այլ ծառայությունների ու կայքերի օգտագործման համար: Sapient ծառայությունը, որը աութորսինգի պայմաններում զբաղվում է ընկերության սոցցանցերի մշակմամբ, VPN-ի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել շնորհավորանքն ուղարկել ստացիոնար համակարգչից, եւ որպեսզի հրապարակումը ժամանակին կատարվի, օգտագործել են sim-քարտով iPhone-ը, որը թույլ է տալիս արգելափակումը շրջանցել:

Ըստ տարածված փաստաթղթի՝ Huawei-ից նաեւ նշել են, որ այս դեպքը վկայում է ղեկավարության անփութության եւ ընթացակարգային նորմերին չհետեւելու մասին: Նման վրիպման համար պատասխանատու աշխատակիցների պաշտոնն իջեցվել է, իսկ նրանց ամսական աշխատավարձը կրճատվել է 5 հազար յուանով (մոտ 730 դոլար):

Ընկերության ղեկավարությունը հույս է հայտնել, որ այս դեպքը եւ ձեռնարկված միջոցառումները մնացյալ աշխատակիցների համար դաս կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ