News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

The Grand Tour հեռուստաշոուի հայտնի վարող Ջերեմի Քլարքսոնը կազմել է ավտոմեքենաների հակավարկանիշը, որը նա 2018 թվականին ներկայացրել է բրիտանական The Sunday Times-ի իր սյունակում: Այս պարբերական խորագրի ներքո Քլարքսոնը մանրամասն ներկայացրել է վատագույն հնգյակը, հայտնում է RG-ն: 

Բրիտանացու կարծիքով՝ ամենից տանուլ տված տարբերակն է Fiat 500 - Abarth 695 Rivale-ի լիցքավորված տարբերակը: Ջերեմին այս ավտոմեքենան քննադատել է ծայրահեղ կոշտ կախոցի, ղեկի մոտ անհարմար դիրքի եւ ուղղորդման անտանելի կայունության համար: Նույնիսկ մշակումը, որը հարգանքի տուրք է մատուցում Riva մոտորանավերին ու զբոսանավերին (Իտալիայի ազնվականական շքեղության խորհրդանիշը), Քլարքսոնի համար ծանրակշիռ փաստարկ չեն եղել:

Հակավարկանիշի երկրորդ տեղում է հայտնվել նոր սերնդի Audi Q8 քրոսովերը: Չնայած Քլարքսոնն ընդունում է, որ «տպավորված է Q8-ի չափազանց խելացի տեխնոլոգիաներով», նա, միեւնույն է, մեծ «գերմանացուց» քարը քարին չի թողնում. «Այս մեքենան սարսափելի BMW X6-ի անմիջական մրցակիցն է, ուստի համապատասխանում է միայն նրանց, ովքերը խելագարվել են»:

Ըստ Քլարքսոնի՝ սարսափելի ավտոմեքենաների ցանկում երրորդն է Dacia Duster քրոսովերը: Ընդ որում՝ խոսքը նոր սերնդի մոդելի մասին է: Անվանի լրագրողի գլխավոր պահանջները վերաբերում են «այլանդակ արտաքնին եւ թույլ շարժիչին»: Այն չընդունելը խորացնում է փաստը, որ թեստային Duster-ը ոսկեգույն էր ներկվել: «Ոչ ոքի չի հաջողվի «Դասթերը» վարել սահուն, հանդարտ, լռության մեջ եւ չվնասելով սեփական արժանապատվությունը»,- նշել է նա:

Չորրորդ տեղում հայտնված Mini 1499 GT հեչբեքը մեղադրվել է կախոցի համար, որն այնքան կոշտ է կարգավորված, որ շարժիչը չի կարող դրան համապատասխանել: «Դժվար է Mini 1499 GT-ն նկարագրելու համար ճիշտ բառ ընտրել: Բայց «սարսափազդուն» մոտ սահմանում է»,- նշել է Քլարքսոնը:

Եվ, վերջապես, քլարքսոնյան հակավարկանիշի 5-րդ հորիզոնականում է Volvo V60 ունիվերսալը: Հեռուստահաղորդավարի արտահայտությամբ՝ «ոչ մի բան ավելի լավ չի ցուցադրում, որ ձեր սեռական կյանքը զրոյական մակարդակում է, քան եթե խճուղով ընթանում եք այս ավտոմեքենայով»: Քլարքսոնը, միաժամանակ, ընդունում է «շվեդի» այնպիսի արժանիքները, ինչպես՝ ընդարձակ սրահը եւ ոճային դիզայնը, սակայն այն խարանում է իր «վհատ» դիզելային շարժիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
100 կիլոմետրի համար մեկ լիտր ծախսով գերթեթեւ հիբրիդային Volkswagen-ը կհանվի աճուրդի
Աշխարհի ամենախնայողական մեքենաներից մեկը կհանվի աճուրդի...
Աճուրդային տունը վաճառքի է դրել աշխարհի ամենաառաջին ավտոմեքենաներից մեկը
Այսօրվա դրությամբ պահպանվել է այդ մոդելի հինգ օրինակ, սակայն միայն վաճառքի հանված ավտոմեքենան ունի «տոհմական» պատմություն․․․
Հոկտեմբերի 21-ից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիում
Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում...
Համացանցում վաճառքի է դրվել այրված Ferrari-ի մոխիրը
Ըստ էության, դա ուղղակի մոխրի կույտ է…
Այս պահի դրությամբ 114 հազար մեքենա է ներկրվել Հայաստան. նախորդ տարի 60-63 հազարով պակաս է եղել. ՊԵԿ
Գանձվել է մոտ 51 մլրդ դրամ գումար, որը նախորդ տարվա հոկտեմբերի 14-ի դրությամբ եղած թվից 27 մլրդ դրամով ավել է...
Ինչպես անել, որ հունվարի 1-ից հետո ներկրվող մեքենաների համար կիրառվի մաքսազերծման հին կարգը. Կա նման հնարավորություն
Այստեղ կարեւոր է եւ մարդիկ պետք է որոշում կայացնեն ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ