News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դադիվանքի վանական համալիրի եկեղեցու գմբեթներին վերականգնվել են խաչերը: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ նշելով, որ նոր խաչերից երկուսի հովանավորությունը ստանձնել է արցախցի Արման Հակոբջանյանը՝ ի հիշատակ հոր, իսկ մյուսը՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բարերար Միքայել Մինասյանը:

«Մինչ տեղադրումը խաչերը օծվել են Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր բարերարներին, նվիրատուներին, որոնք իրենց աջակցությունն են բերում վանական համալիրին: Մեր եկեղեցիները պետք է ունենան օրհնյալ խաչեր: Առանց խաչի եկեղեցին իր զորությունը չունի: Խաչը պահապանն է: Նշեմ նաև, որ Դադիվանքի երեք խաչերի հետ սուրբ ջրով օծվել են ևս մի քանիսը: Դրանք տեղափոխվելու են այլ սրբավայրեր»,- ասել է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ