News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2010 թ. Հայաստանում գրանցվել է անտառային հրդեհների աննախադեպ մեծ ծավալ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ հրդեհվել է 810 հա անտառատարածք։ Դա մոտ 43 անգամ ավելի շատ է, քան 2009-ին կամ 2008-ին։

2010 թ. գրանցվել է հրդեհների 47 դեպք։ Համեմատության համար՝ 2009 թ. եղել է նման 17 դեպք, 2008 թ.՝ 8, իսկ 2007 թ.՝ 1։  Կառավարությունն առայժմ չի հաշվարկել հրդեհների պատճառած վնասները։

Հիշեցնենք, որ 2010 թ. Հայաստանում եղանակը չորային էր, օգոստոս-սեպտեմբերին գյուղատնտեսությունում արձանագրվել է երաշտ։ Սակայն որոշ շրջաններում տեղաբնակները միտումնավոր են հրդեհել անտառները՝ արոտավայրերի տարածքները ընդլայնելու համար։ Նման դեպքեր, մասնավորապես, արձանագրվել են Դիլիջանի մերձակայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ