News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիան ծովով կամ օդանավով լքող յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկուշաբթիից կհարկվի այս երկրից մեկնելու նոր հարկով, որը կազմում է 1000 իեն (մոտ 10 դոլար), օրենքը գործում է բոլոր երկրների քաղաքացիների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճապոնիայի կառավարությունը հաշվարկել է, որ 2020 թվականին Ծագող արեւի երկիր կայցելի միջինը 40 մլն զբոսաշրջիկ, ինչը կարող է պետությանը մեծ եկամուտ բերել, որն, իհարկե, առայժմ անվճար վիզաներ է տրամադրում:

Հարկի վճարումից բացառություններ են կատարվել միայն նավերի եւ օդանավերի անձնակազմերի համար, արտաքսվող անձանց, մինչեւ 2 տարեկան երեխաների եւ տարանցիկ ուղեւորների, դիվանագետների եւ կառավարական հատուկ չվերթների ուղեւորների համար, ինչպես նաեւ եղանակային պայմանների պատճառով Ճապոնիայի օդանավակայաններում այլ երկրների օդանավերի հարկադիր վայրէջքների կամ նավերի ճապոնական նավահանգիստներ մտնելու դեպքերում:

Նրանք, ովքեր մինչեւ հունվարի 7-ը տոմսեր են գնել, այս անգամ Ճապոնիայից մեկնելիս ստիպված չեն լինի հարկ վճարել:

Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալներրով՝ հարկումից ստացված միջոցները կօգտագործվեն դեմքերն ավտոմատ ճանաչող համակարգերի ներդրման հաշվին Ճապոնիայի միջազգային օդանավակայանների թողունակության բարելավման, տուրիստական տեսարժան վայրերի գրավչության մեծացման, զբոսաշրջիկներին ավելի ամբողջական տեղեկությունների եւ ծառայությունների տրամադրման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ