News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջին անգամ թույլ է տվել Միացյալ Թագավորության անդրծովյան տարածքներին 1 ֆունտ անվանական արժեքով սեփական մետադրամները հատել։ Բրիտանիայի ֆինանսների նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ Միացյալ Թագավորությանը պատկանող այդ տարածքներն այժմ կարող են ինքնուրույն մշակել 12 նիստերով նոր մետաղադրամների դիզայնը, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թվականին, փոխանցում է RG-ն։

Սպասվում է, որ մետաղադրամի հակառակ կողմում պատկերված կլինի այս տարածքների պատմությունից եւ մշակույթից հատվածներ, որը կարտացոլի բրիտանական թագի հետ նրանց կապը։

Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում շեշտել են, որ այս քայլը Լոնդոնի հավատարմության ապացույցն է անդրծովյան տարածքների նկատմամբ իր պարտավորություններին։

Բրիտանական թագին ենթարկվող տարածքների իշխանությունները պետք է համաձայնեցնեն դրամների դրոշմումը Թագավորության դրամական պալատի հետ, որպեսզի երաշխավորվի նոր մետաղադրամների դիզայնի պաշտպանությունը կեղծումներից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ