News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հունվարի 7–ին Երևանում նիստ է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կառավարության հավանական կազմը չեն քննարկել, խմբակցության կանոնադրությունը և դրա հետ կապված հարցեր էին քննարկվում:

Հարցին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությունից որ ուժինը պետք է լինի, Փաշինյանն ասաց. «Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ