News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիկոսիայում սուրբծննդյան պատարագից հետո Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին գենետիկ վերլուծության շրջանակներում խնդրել են ԴՆԹ փորձանմուշներ տրամադրել։ Գենետիկ վերլուծության նպատակը Կիպրոսի գենետիկ ֆոնդը որոշելն է։

Հետազոտությունն իրականացնում են Կիպրոսի գենետիկայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք հաշվարկել են, որ Սուրբ Ծնունդը ճիշտ ժամանակն է ԴՆԹ տվյալների հավաքման համար, քանի որ այդ ժամանակ եկեղեցի են գալիս ավելի շատ մարդիկ, քան սովորաբար։

Հետազոտությանը մասնակցել են հայ համայնքի 18 տարեկանից բարձր ներկայացուցիչներ, որոնք ծնվել են Կիպրոսում։ Հետազոտության նպատակը Կիպրոսում բնակվող հայերի գենետիկ պատկերը ստանալն է։ Հետազոտությունն ղեկավարում է պրոֆեսոր Մարիոս Ցարիոլուն, հայտնում է Cyprus Mail-ը։   

Գիտնականներն արդեն հրապարակել են նմանատիպ  մեկ այլ հետազոտության արդյունքներ, որին մասնակցել են հունական եւ թուրքական ծագում ունեցող կիպրացիները։

Եթե գիտնականներին հաջողվի հավաքել 150-200 ԴՆԹ նմուշ, ապա հետազոտության արդյունքները հնարավոր կլինի ստանալ այս տարվա ամռանը։

Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մաղդեսյանի խոսքով՝ Կիպրոսում շուրջ 4000 հայ է բնակվում։ Նրանց մեծամասնությունը Ցեղասպանություն վերապրածների սերունդներ են։ Սակայն Կիպրոսում հայերը ապրել են դեռ 578 թվականից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ