News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Ամերիկայի երկրներից եկող ներգաղթյալների հերթական քարավանը հունվարի կեսերին կփորձի ներթափանցել Մեքսիկա, որպեսզի այնտեղից հասնի ԱՄՆ սահմաններին։ Այս մասին հայտնել է լատինաամերիկյան այս երկրի ներքին գործերի նախարար Օլգա Սանչես Կորդերոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մեզ հայտնի է, որ ներգաղթյալների եւս մեկ քարավան է ձեւավորվում, որպեսզի հունվարի կեսերին մեր երկիր ներթափանցի։ Մենք միջոցներ ենք ձեռք առնում այդ մարդկանց անվտանգությունն ու կանոնակարգված մուտքը ապահովելու համար»,– նախարարի խոսքերը մեջբերում է Noticias MVS ռադիոկայանը։ Կորդերոյի խոսքով՝ մեքսիկայի իշխանությունները թույլ չեն տա ներգաղթյալներին անօրինական ճանապարհով հայտնվել երկրի տարածքում։    

2018 թվականի դեկտեմբերի վերջին Մեքսիկայի տարածքում Կենտրոնական Ամերիկայից եկած մի քանի հազար ներգաղթյալ է գտնվել, որոնք ցանկանում էին անցնել ԱՄՆ տարածք։ ԱՄՆ–ի հետ սահմանին գտնվող Տիխուանա քաղաքում նրանց համար ժամանակավոր ճամբար է տեղադրվել։  

Նոյեմբերի վերջին շուրջ 500 մարդ է փորձել Տիխուանայից ԱՄՆ անցնել։ ԱՄՆ ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Մեկ օր անց Մեքսիկայի իշխանությունները երկրից դուրս են հանել միջադեպի 98 մասնակցի եւ խստացրել են քաղաքում անվտանգության միջոցառումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ