News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առնվազն երկու մարդ մերժմամբ է պատասխանել հունվարի 1-ին իր լիազորություններից հրաժարված Ջեյմս Մեթիսի փոխարեն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը: Ինչպես նշել է Politico պարբերականը, խոսքը նախկին հանրապետական սենատոր Ջոն Կայլի եւ պահեստազորի գեներալ Ջեք Քինի մասին է:

Պարբերականը չի հայտնում մերժման պատճառները, սակայն ուշադրություն է դարձնում, որ Քինը նման առաջարկն արդեն երկրորդ անգամ է մերժում. առաջին անգամ նրան առաջարկել են պաշտպանական գերատեսչության ղեկավարը դառնալ 2016 թվականի վերջին: Պարբերականը նաեւ շեշտում է, որ նման արձագանքը զարմանալի է, քանի որ պատմականորեն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը համարվում է վարչակազմում ամենահեղինակավորներից եւ ազդեցիկներից մեկը, բացի այդ՝ Պենտագոնի ղեկավարը մտնում է նախագահական կաբինետի մեջ:

Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Դեկտեմբերի 20-ին նա Twitter-ում հայտնել էր, որ Ջեյմս Մեթիսը Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հրաժարական է տալիս: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր նշանակվել նրա առաջին տեղակալ Պատրիկ Շանահանը: Մեթիսն իր հրաժարականում հայտնել էր, որ պաշտոնը լքելու որոշումն ընդունել է նախագահի հետ տեսակետների տարբերության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ