News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները ռազմական իմաստով պարտվել են: Նա այս մասին նշել է New York Times-ի համար գրած իր հոդվածում:

Թուրք առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ ժամանակին է հայտարարել զորքերի դուրսբերման մասին, սակայն դա պետք է «մանրակրկիտ ծրագրվի եւ Միացյալ Նահանգների շահերի պաշտպանության համար ճիշտ գործընկերների հետ իրականացվի»:

Էրդողանը նշել է, որ 2016 թվականին Թուրքիան Սիրիայում առաջինն է ցամաքային զորքեր տեղակայել ԻՊ-ի դեմ պայքարելու համար:

«Ռազմական իմաստով, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» պարտվել է: Այդուհանդերձ, մենք խորապես մտահոգված ենք, որ որոշ արտաքին ուժեր կարող են կազմակերպության մնացորդները որպես առիթ օգտագործել երկրի ներքին գործերին միջամտելու համար»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:

Նա հայտարարել է, որ Անկարան «համընդգրկուն ռազմավարություն» է կիրառում արմատականացման պատճառներն արմատախիլ անելու համար, փոխանցում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ