News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանում ձյան տեղումներ են սկսվել, երեքշաբթի գիշերը ձյուն է տեղացել Աթենքում, եղանակային վատ պայմանների պատճառով  Ատիկայի շրջանների մեծ մասում դպրոցները փակվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունական դպրոցները հարմարեցված են չեն ցրտին աշխատելու համար: Այն շրջանների ցանկը, որտեղ աշակերտները ստիպված կլինեն տանը մնալ, կհրապարակեն Ատիկայի իշխանությունները եւ քաղաքապետարանները:

Հունաստանում եղանակը վատացել է դեկտեմբերի վերջից, ձյուն է տեղացել երկրի հյուսիսում եւ կենտրոնական մասում, որոշ շրջաններում տեղացել են հորդ անձրեւներ: Վատ եղանակին զոհ է գնացել արդեն 3 մարդ: Ըստ օդերեւութաբանների՝ վատ եղանակը կպահպանվի մինչեւ հունվարի 9-10-ը:

Վերջին օրերին «Տելեմախ» ցիկլոնը հասել է Աթենք: Գիշերը տեղացել է մի քանի սանտիմետր ձյուն: Հունաստանի մայրաքաղաքում ձյունը հաճախ հանդիպող երեւույթ չէ, այն սովորաբար հալչում է մի քանի ժամ հետո:

Ձյան տեղումներն ամեն անգամ մեծ խնդիրներ են ստեղծում: Ոստիկանությունը վարորդներին կոչ է արել ճանապարհներին զգույշ լինել, մի շարք շրջաններում արգելված է երթեւեկել առանց հակասահքային շղթաների: Որոշ մայրուղիներում երթեւեկությունը փակվել է: Արգելված է 3,5 տոննայից ավելի զանգվածով բեռնատարների երթեւեկությունը:

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը հայտնել է, որ երկրի պետական համապատասխան մարմիններին, շրջաններին եւ քաղաքապետարաններին իրազեկել է արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին:

Աթենքում բացվել են ջեռուցվող հաստատություններ, որտեղ եղանակի վատ պայմաններից կարող են պատսպարվել անօթեւանները եւ նրանք, ովքեր տան ջեռուցման համար փող չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ