News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հրավերով այցով Չինաստանում է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ միջազգային բաժնին:

Այցը կտեւի մինչեւ հունվարի 10-ը:

Ավելի վաղ կորեական եւ չինական աղբյուրները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեայից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներով գնացքը տեղական ժամանակով 22:15-ին Չինաստանի սահմանը հատել է Դանդուն կայարանում: Գնացքի ժամանումից կարճ ժամանակ առաջ ժամանել էին Չինաստանի անվտանգության մարմինների աշխատակիցները, որոնք փակել էին կայարանի բոլոր մուտքերը: Շրջափակումը հանվել է, երբ գնացքը հատել է սահմանը եւ առաջ ընթացել:

Սա ոչ լրիվ մեկ տարում Կիմ Չեն Ընի չորրորդ այցն է Չինաստան: Նախորդ այցերը եղել են 2018 թվականի մարտի 25-28-ին, մայիսի 7-8-ին եւ հունիսի 19-20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ