News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունը ղեկավարել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների վարկանիշը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 796 մլրդ դոլարից ավելի:

Երկրորդ տեղում է Microsoft-ը՝ 789 մլրդ դոլարով: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Alphabet հոլդինգը, որի կազմի մեջ է մտնում Google-ը՝ 745 մլրդ-ով:

Հաջորդում է Apple-ը, որի կապիտալիզացիան կազմել է 702 մլրդ դոլար: 2018 թվականի հոկտեմբերին՝ պատմական բարձրակետին ընկերությունը գնահատվում էր 1,1 տրլն դոլար: Սեպտեմբերին Ամազոնը եւս հասել էր տրիլիոն դոլարի նիշին:

Amazon-ը, որը աշխարհի խոշորագույն համացանցային ընկերություն է, զբաղվում է զանգվածային սպառման ապրանքների առցանց վաճառքով: Այն հիմնադրվել է 1994 թվականին Ջեֆ Բեզոսի կողմից: Հիմա ձեռներեցը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ նրա կարողությունը գնահատվում է 135 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ