News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ՆԳ նախարարությունում մեկնաբանել են Կարագանդայում սպանության գործով հետախուզվողի ուղերձի հրապարակումը, փոխանցում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներքին եւ արտաքին հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաեւին:

Իրավապահների տվյալներով՝ այսօրվա դրությամբ Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ 23-ամյա տղամարդու սպանության կատարման կասկածանքով ձերբակալվել եւ կալանավորվել է 8 մարդ, կասկածյալներից մեկի՝ քաղաքացի Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: «Հետախուզման գործի շրջանակում ոստիկանական խմբերը մեկնել են նրա հավանական գտնվելու վայրեր: Համացանցում հետախուզվողի՝ հանձնվելու պատրաստակամության մասին ուղերձի հայտնվելու հետ կապված 2 օր առաջ նրա ազգականներին են փոխանցվել մեր աշխատակիցների հեռախոսահամարները: Սակայն մինչ օրս ոչ ոք կապ չի հաստատել»,- հայտնել է Սադուբաեւը:

«Ղազախստանի ՆԳՆ-ում երաշխավորում են գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն եւ քաղաքացի Գուրուրյանին խորհուրդ տալիս ծանրացուցիչ հանգամանքների առաջացումից խուսափելու համար կամավոր հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Քննության ընթացքը Ղազախստանի ՆԳՆ հատուկ հսկողության տակ է»,- հավելել է նա:

Նշենք, որ համացանցում է հայտնվել կասկածյալի տեսաուղերձը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին մի քանի երիտասարդներ Ամանորի տոնակատարության ժամանակ ռեստորանում վեճի էին բռնվել։ Ծեծկռտուքի հետեւանքով դանակի վնասվածքից փողոցում մահացել էր Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Միաժամանակ, քննությամբ պարզվել էր, որ տարբեր վնասվածքներով բուժհաստատություն էին դիմել 24-ից մինչեւ 27 տարեկան 3 տղամարդիկ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանցից երկուսին տուն են ուղարկել, նրանք ամբուլատոր բուժում են ստանում: Կիրակի՝ հունվարի 6-ին Կարագանդայի մարզի ակիմ Երլան Կոշանովը հանդիպել էր ծեծկռտուքի հետեւանքով մահացածի ազգականներին եւ խոստացել մեղավորներին պատժել:

Կարագանդայում սպանության համար հետախուզվող հայը պատրաստ է հանձնվել Ղազախստանի իշխանություններին․ ԶԼՄ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ