News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ներկայումս ուսումնասիրում է Միացյալ Նահանգների հարավային սահմանին պատի կառուցման ֆինանսավորում ստանալու համար երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության օրինականությունը, փոխանցում է The New York Times-ը: 

«Նրանք դա ուսումնասիրում են, նախագահն այն քննարկում է»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ չի բացառում երկրում ԱԴ ռեժիմ հաստատելը, որի պայմաններում ամերիկյան սահմանին պատը «շատ արագ կկառուցվի»:

Դեկտեմբերի 22-ին տեղի էր ունեցել ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցում, քանի որ դեմոկրատներին եւ հանրապետականներին չէր հաջողվել բյուջեն համաձայնեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ