Պեկինի տարրական դպրոցներից մեկում անհայտ տղամարդը հարձակում է գործել, 20 երեխա վիրավորվել է։ Այս մասին ասվում է քաղաքային Սիչեն շրջանի մամուլի ծառայության հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մոտ 11։17–ին։ Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 20 երեխա, դպրոցականներն արդեն հոսպիտալացվել են, նրանցից երեքը ծանր վիճակում են։
Ներկայումս նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը հարձակման վայրում ձերբակալել է կասկածյալին։
Թե ինչով է եղել զինված տղամարդը եւ որոնք էին նրա դրդապատճառները, դեռ չի հաղորդվում։