Թբիլիսիի կենտրոնում Ցինամձգվրիշվիլի փողոցում գտնվող մթերքի ցանցային խանութներից մեկի՝ «Օրի նաբիջի»-ի վրա զինված հարձակում է կատարվել, հայտնում է Imedi-ն:
Հարձակվողներից մեկը հրազենով էր զինված, իսկ երկրորդը՝ դանակով:
Կողոպտիչները խանութի աշխատողի գլխին հարվածել են բութ իրով եւ տարել մոտ 400 լարի (գրեթե 148 դոլար): Տուժածը հիվանդանոցում է:
Հարուցվել է քրեական գործ «ավազակություն» հոդվածով, որը պատժվում է 5-ից մինչեւ 7 տարվա ազատազրկմամբ: