News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը կառավարական ինքնաթիռի անսարքության պատճառով ստիպված է եղել շտկումներ մտցնել  Հարավային Աֆրիկայի երկրներով իր արտասահմանյան շրջագայության ծրագրում։ Գերմանիայի գերատեսչությունում երկուշաբթի՝ հունվարի 7-ին հայտնել են, որ Global 5000–ի առաջին շարժիչի խափանումներ են առաջ եկել, գրում է DW-ն։

Սա վերջին ժամանակներս արդեն երկրորդ լուրջ խափանումն է գերմանական կառավարական ինքնաթիռի աշխատանքում. 2018 թվականի նոյեմբերին Airbus A340-300–ի տեխնիկական խնդիրների պատճառով կանցլեր Անգելա Մերկելը ստիպված է եղել բաց թողել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի բացումը Բուենոս Այրեսում։  

Գերդ Մյուլերի ինքնաթիռում խափանումները ի հայտ են եկել Մալավիի Հանրապետությունում, որտեղից նախարարը երկուշաբթի պետք է մեկներ Զամբիա։ Այս հարավաֆրիկյան պետությունում նախատեսված էր նախարարի այցելությունը պղնձի արդյունահանման վայր, ինչպես նաեւ ոչ մեծ արեւային էլեկտրակայան։ Այժմ ճանապարհորդությունը, ամենայն հավանականությամբ, նախարարը պետք է շարունակի կանոնավոր չվերթով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ