News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկարայում երեքշաբթի սկսվել են Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները, հայտնում է ՏԱՍՍ–ը դատարանի դահլիճից։  

Անկարայի դատախազությունը 2018 նոյեմբերի վերջին Թուրքիայի մայրաքաղաքային երկրորդ դատարան է ուղարկել  առանձնապես ծանր հանցագործության մեղադրական եզրակացությունը։ Մեղադրյալների թվում են «ֆետուլիստների ահաբեկչական խմբավորման» պարագլուխ Ֆեթուլահ Գյուլենը, ինչպես նաեւ նախկին պետական ծառայող Շահին Սոգյութը, որը իբրեւ թե անուղղակի հրամայել է սպանել ռուս դիվանագետին։

Դատավորը հայտնել է, որ կասկածյալներից մի քանիսը գտնվում են արտասահմանում, սրա հետ կապված նրանք երեքշաբթի դատարանի առաջ կկանգնեն։ Դատապարտյալի նստարանին են հայտնվել ընդհանուր առմամբ 18 կասկածյալներ, որոնցից 4-ը՝ գտնվում են բանտում եւ մասնակցում են դատական գործընթացին։

Դատախազության ներկայացրած մեղադրանքների թվում՝ սահմանադրական կարգի խախտում, զինված ահաբեկչական խմբավորման անդամակցություն, ահաբեկչական նպատակներով դիտավորյալ սպանություն։ Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19–ին Անկարայում լուսանկարների ցուցահանդեսի բացման ելույթի ժամանակ, հարձակվողը՝ ոստիկան Մեւլութ Մերտ Ալթինթաշը չեզոքացվել է։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Թուրքիայում նախկին ոստիկանը կալանավորվել է ռուս դեսպանի սպանությանը մասնակցելու կասկածանքով
Նրան կասկածում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որին Անկարայի իշխանությունները մեղադրում են բոլոր մեղքերի համար…
Ամենաշատ