News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զորակոչիկների վիճակահանությունն այս պահի դրությամբ արդարացված է. բողոքներ չկան, արդարության սկզբունքը պահպանվում է: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝  հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Դեռ վաղ է նոր ձեւ մտածել, եթե կլինեն առաջարկներ, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առողջական խնդիրներով որեւէ երիտասարդ հայտնվի բանակում, Արտակ Դավթյանը կոչ արեց հարցն ուղղել բժշկական հանձնաժողովին. «Զինծառայողները բժշկական հսկողություն չեն անցկացնում, դա անցկացնում են բժիշկները: Իրենք պետք է բացառեն դա: Մենք ամեն ինչ անում ենք, որ բոլոր պայմանները ստեղծենք, որ իրենք մասնագիտական իրենց կարողությամբ կարողանան գնահատական տալ եւ ճիշտ որոշումներ կայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ