News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեկվանից առաջին խումբը ժամանել է կենտրոնական հավաքական՝ զորակոչվելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Վիճակահանություն կլինի ու 17:00-ից հետո զինծառայողներին կուղեկցեն իրենց կանխորոշած զորամասեր: Հիմնական աշխատանքներն իրականացնում ենք դիմավորման կետում, մանդատային հանձնաժողովում, ուսումնական զորամասերի համալրման գործընթացում եւ բժշկական փորձաքննությունում:

Այս զորակոչի ընթացքում ունենք մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- ըւնդգծեց Մուրադյանը:

Ըստ նրա՝ նրանք, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, անպայման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ. «Եթե կան լուրջ առողջական խնդիրներ, տալիս ենք տարկետումներ՝ վեց ամիս, մեկ տարի եւ երեք տարի, որ համապատասխան բուժումից հետո զորակոչվեն բանակ»,-ասաց նա՝ հավելելով, որ անցած տարի 422 երիտասարդ առողջությունը վերականգնելուց հետո զորակոչվել է բանակ:

«Եթե նախկինում տվել ենք տարեկետումներ, հիմա փորձաքննում ենք եւ զորակոչից հետո վերջնական թվերը կներկայացնենք ձեզ»,.-ասաց նա:

«Տարեցտարի ազգաբնակչության շրջանում մեծանում են սրտանոթային հիվանդությունները, ալերգիաները, մաշկային հիվանդությունները. Բավական աճ կա պարբերական հիվանդությունների մասով»,- նշեց Հենրիկ Մուրադյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ