News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրային թվային ցանցի օպերատորը եւս մեկ տարով պահպանելու է իր մենաշնորհային դիրքը: Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ:

Հայտարարությունում ասվում է.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն անցած տարվա վերջին աշխատանքային օրը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տեւած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։

Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, որ նույն պատճառաբանությամբ չկայացած է հայտարարվում։ Նախորդ երկուսը 2016 եւ 2017 թվականներին էին անցկացվել։ Մինչդեռ՝ այս մրցույթների յուրաքանչյուր ձախողումը նշանակում է, որ՝

հանրային թվային ցանցի օպերատորը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, պահպանելու է իր մենաշնորհային դիրքը,

եթերային հեռարձակման ոլորտում եւս մեկ տարով բացառվում է նոր «խաղացողների» ի հայտ գալն ու մրցակցության պայմաններ ստեղծելը,

շարունակելու են անորոշության մեջ գտնվել մարզերում գործող մոտ 10 տեղական հեռուստաընկերությունները, որոնք ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության եւ անարդար մրցույթների հետեւանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից, դեռեւս աշխատում են անալոգային տիրույթում եւ սպասում են մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը։

Փաստորեն ձեւավորվել է մի իրավիճակ, երբ երկրին անհրաժեշտ է մասնավոր մուլտիպլեքս, բայց մրցույթներին ոչ ոք հայտ չի ներկայացնում։ Մեր համոզմամբ, դրա պատճառը ոչ թե հետաքրքրության բացակայությունն է, այլ այն, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն իրատեսական, հրապուրիչ չեն բիզնեսի տեսանկյունից եւ չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Այս պայմաններում ՀՌՀ-ի կազմակերպած մրցույթները որեւէ հեռանկար չունեն եւ զուտ ձեւական բնույթ են կրում։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում.

նորընտիր Ազգային ժողովին՝ քննարկումներ նախաձեռնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը արմատապես բարեփոխելու համար,

ՀՀ կառավարությանը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին՝ մշակել եւ հանրությանը ներկայացնել ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ արդիական ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա եւ հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների  առաջարկությունները»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ