News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի ունեցավ Կարագանդայում, տխուր իրականություն է, բայց նման միջադեպեր տեղի են ունենում ամեն օր եւ ցանկացած վայրում: Գրականագետ Դավիթ Գասպարյանն այս մասին ասել է հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Կարագանդա քաղաքում աղմկահարույց միջադեպը` մի քանի հայազգի  ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նրա կարծիքով, Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը բացառապես կենցաղային բնույթ էր կրում: «Դա երիտասարդների միջեւ կենցաղային վեճ էր, եւ, ցավոք, առանց զոհերի չանցավ: Եվ էմոցիաները թեժացան հենց այն պատճառով, որ այս ծեծկռտուքի արդյունքում սպանվեց տեղի բնակիչ»,-պարզաբանել է Գասպարյանը:

Նա համոզված է, որ այս կոնֆլիկտը պետք է տեղափոխվի բացառապես իրավական դաշտ, եւ եթե հայազգի երիտասարդը մեղավոր ճանաչվի տեղական բնակչին սպանելու մեջ, ապա նա ստիպված կլինի պատժվել դրա համար։

Սակայն, ինչպես նշել է Դավիթ Գասպարյանը, ղազախական բանտում նրա համար հեշտ չի լինի: «Եթե մեզ հաջողվի, դատավճռից հետո տեղափոխել նրան Հայաստան, որպեսզի նա իր ժամկետն այստեղ անցկացնի, դա լավագույն լուծումը կլինի», - ավելացրել է գրականագետը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցավ հայերի մասնակցությամբ միջադեպ, որը վերածվեց խմբակային ծեծկռտուքի: Ծեծկռտուքի ժամանակ մեկ մարդ զոհվեց, եւս երեքը դանակի տարբեր վերքեր ստացան: Քաղաքում անցկացվեցին հակահայկական ցույցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ