News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրյուսելցի բժիշկը դարձել է ազգային ամանորյա վիճակախաղի հաղթող՝ նվաճելով 7,5 մլն եվրոյի jackpot–ը, երեքշաբթի հայտարարել են դրամային խաղարկության կազմակերպիչները, հաղորդում է РИА Новости–ին:

Նրանց տվյալներով, երջանիկ հաղթողը հայտարարել է, որ մտադիր է գումարի մի մասն իր երեխաներին տալ եւ բարեգործությանը: Մնացած գումարը ներդրվելու է անշարժ գույքի եւ գինու արտադրության մեջ:

Բելգիայի բնակիչների համար ամենաերջանիկը EuroMillions  եվրոպական վիճակախաղն է, որը 2018թ. նոյեմբերին իր հաղթողին բերեց ավելի քան 50 մլն եվրո:

Շնորհիվ EuroMillions-ի, ամեն տարի միլիոնատեր են դառնում Բելգիայի մի քանի բնակիչներր: Անցյալ տարվա օգոստոսին նրանցից մեկը հաղթեց մոտ 108 միլիոն եվրո, իսկ 2016թ. հոկտեմբերին Բրյուսելից մի փողոցային մաքրող «EuroMillions»-ում շահեց 168 միլիոն եվրոյի jackpot–ը, որը Թագավորության պատմության մեջ ամենախոշոր շահումն էր: 2017 թվականին Բելգիայի եւս երկու երջանիկներ շահեցին նույն շահումը՝ համապատասխանաբար 153 միլիոն եվ 23 միլիոն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ