Նիդերլանդներն Իրանին մեղադրել է երկու քաղաքական սպանությունների մասնակցելու մեջ, որոնք հանգեցրել են Թեհրանի դեմ Եվրոպական միության կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Նիդերլանդների հետախուզական ծառայությունն ունի այն բանի վկայությունը, որ Իրանը մասնակից է իրանական ծագումով երկու հոլանդացու սպանություններին՝ 2015թ․ Ալմերում եւ 2017թ․ Հաագայում»,- խորհրդարանին ուղղված իր նամակում հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը։