News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չկա որեւէ երաշխիք, որ հակառակորդը ձեռք չի բերի գաղտնի տեղեկատվություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 8-ին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ զինվորականների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը չի հանգեցնի գաղտնի տեղեկատվության արտահոսքի։

Նրա խոսքով՝ բջջային հեռախոսների օգտագործման թույլտվության որոշումը կայացվել է դեռեւս անցյալ զորակոչի վերջում։ «Բնականաբար, զինվորների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը նախատեսված է որոշակի, հայտնի վերապահումներով»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարել էր, որ զինվորներին թույլատրվում է իրենց մոտ բջջային հեռախոսներ ունենալ, սակայն լուսանակարել եւ տեսանկարահանել, ինչպես նաեւ ձայնագրել արգելվում է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ